ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՓԱԿ-ը 1996 թվականին

April 25, 2017 - May 13, 2017

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ. 
ՆՓԱԿ-ը 1996 թվականին

1990-ականների սկզբին՝ Հայաստանի անկախացմանը զուգահեռ, ժամանակակից արվեստի ոլորտում խմորվում էին արվեստի վերաձևակերպման, նոր հաստատությունների հիմնման խնդիրները: Նորարար փորձառական արվեստի կենտրոնը հաստատվեց՝ իր ետնախորքում ունենալով այս խմորումները:

Մի կողմից 1991 թվականից արդեն 3-րդ հարկ արվեստային շարժմանն այլընտրանք լինելու հայտ ներկայացնող, մեծամասամբ կոնցեպտուալ մտահոգություններով արվեստագետների (Կարեն Անդրեասյան, Սամվել և Մանվել Բաղդասարյաններ, Արա Հովսեփյան, Արաքս Ներկարարյան և այլք), մյուս կողմից 1992 թվականից Հայաստանում գործունեություն ծավալող նյույորքաբնակ արվեստագետ Սոնիա Պալասանյանի գործունեությունը բերեց Կենտրոնի հիմնադրման գաղափարին: Համատեղ աշխատանքի ընթացքում  արվեստագետների միջև արվեստի բնույթի, հաստատության կառուցվածքի շուրջ ձևավորված հակասությունները սրվեցին՝ ելնելով նախ և առաջ այս գործորդների իսկ արվեստային մտահոգություններից:

 
ՆՓԱԿ-ն այսօր ունի իր՝ արդեն հաստատված մոտեցումները, որոնք ներկայացուցչական մակարդակում ի հայտ են բերում Կենտրոնը՝ որպես ամեն մեկի համար տեղ ունեցող մի չեզոք, բաց հարթակ, ինչը չի ենթադրում սուր լարումներ և մեծ իմաստով նաև դիրքավորում: Արվեստի այս հաստատության դիրքն ի հայտ է գալիս, երբ այն դիտում ենք ավելի լայն հարթության մեջ՝ Կենտրոնի հիմնման շրջանում արվեստի դաշտում տեղ գտած հակասությունների
անկյան տակ:

Ցուցահանդեսը շրջանակվում է 1996 թվականին տեղի ունեցող արվեստային իրադարձությունների սահմաններում: Սա այն տարին է, երբ ՆՓԱԿ-ը մեծ իմաստով կայացավ իբրև արվեստի հաստատություն, իսկ դրա շուրջ լարումներն ամենասուրն էին արտահայտվում:

21-րդ Այլընտրանքային արվեստի փառատոնի հղացքից ելնող կարիքն է մեզ դրդում վերամտածել Կենտրոնը՝ դրա դիրքի, պաշտպանած արվեստային սկզբունքների և իր ներսում ու դրսում ծավալվող հակասությունների անկյան տակ:

Համադրող՝ նարէ սահակյան
Համակարգող՝ Լուսինե Նավասարդյան



Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana
Banana