Skip to content Skip to footer

«Պատմագիր սրճարան» կազմակերպությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, 2016 թ.-ի օգոստոսից իրականացնում է #BridgingStories ֆոտոլրագրության ծրագիրը National Geographic ամսագրի լուսանկարիչ Ջոն Սթենմայերի ղեկավարությամբ:
4 ամիս շարունակ աշխատելով Ջոն Սթենմայերի, Անուշ Բաբաջանյանի և Սեռա Աքջանի ուղղորդմամբ, #BridgingStories ծրագրի մասնակիցները վերջապես պատրաստ են իրենց լուսանկարները ներկայացնելու հանրությանը և կիսվելու իրենց փորձով:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հունվարի 24-ին, ժամը 16.00-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ, Բուզանդի 1/3): Բացմանը ներկա կլինեն ծրագրի Հայաստանի և Թուրքիայի մասնակիցները, ինչպես նաև լուսանկարիչ Ջոն Սթենմայերը, Անուշ Բաբաջանյանը և Սեռա Աքջանը: Ցուցահանդեսը բաց կլինի երկու շաբաթ՝ մինչև փետրվարի 7-ը:
Ծրագրի նպատակն է Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ լուսանկարիչներին ֆոտոլրագրության հիմունքներին ծանոթացնելը և այնուհետև ֆոտոպատմություններ կերտելը ու դրանք հանրությանը ներկայացնելը: Ծրագիրն սկսվեց 2016 թ.-ի օգոստոսի 22-29-ին Դիլիջանում անցկացված ֆոտոլրագրության ճամբարով: Ճամբարին հաջորդեց լուսանկարելու շրջանը, որի ընթացքում մասնակիցները լուսանկարել են իրենց քաղաքները, պատկերել են իրենց հետաքրքրությունների և փորձառությունների զուգահեռները և նմանությունները:
«Պատմագիր սրճարանը» կապ է պահպանել իր ընթերցողների և գործունեությանը հետևողների հետ իր կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով: Մասնակիցների լուսանկարները տեղադրվել են #BridgingStories-ի ինստագրամյան էջում, որն ունի 12000-ից ավել հետևողներ:

https://www.facebook.com/storytellerscafeNGO/
https://www.instagram.com/bridging.stories/
http://www.storytellerscafe.org/