Skip to content Skip to sidebar Skip to footer

ՄԷԿ ԿԱԴՐ կֆմփ-ն աջակցում է Հայաստանում անկախ, հեղինակային կինոարտադրության զարգացմանը: Փառատոնում նկարահանման տեխնիկայի, կրիչի սահմանափակումներ չկան: Ֆիլմերը կարող են նկարահանվել հնարավոր բոլոր միջոցներով` բջջային հեռախոսից մինչև ժամանակակից թվային տեխնիկա, կինոժապավեն:
Փառատոնի մրցույթային անվանակարգերն են. «Մէկ կադր – մէկ րոպե», «Կարճ ֆիլմեր», «Կինո առանց սահմանի»: Ներկայացվում են հատուկ ծրագրեր:
ՄԷԿ ԿԱԴՐ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը բաց կինոհարթակ է: Հիմնադրվել է 2003 թվականին: Հիմնադիր և նախագահ` Գագիկ Ղազարէ: Խորհրդանիշը Հայաստանի Գեղամա լեռներում գտնված 5000ամյա ժայռապատկերից վերակերտված բրոնզաձույլ արձանիկն է:   

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԵՎ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ

ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ
1. Ներկայացվող ֆիլմի տևողությունը առանց տիտրերի պետք է լինի
մեկ րոպե (60 վրկ.):
2. Ֆիլմը սահմանափակվում է մեկ կադրում, բացառվում է համակարգչային մոնտաժի միջոցով երկու տարբեր կադրերի համադրումը մեկի մեջ:
3. Անիմացիոն ֆիլմերում բազմակադր գործողությունը չի դիտարկվում որպես մեկ կադր պայմանի խախտում: Արգելվում է բազմապլան անցումներով ուղղակի մոնտաժը:
4. Բնագրերը (տիտրեր)` մեկ րոպե աշխատանքից դուրս, կադրի սկզբում` 10 վրկ. տևողությամբ:
5. Հեղինակային հայացքների, ժանրի, ձևի, կրիչի սահմանափակումներ չկան: 

ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ
1. Մինչև 30 րոպե ֆիլմեր, տիտրերը ներառյալ:
2. Անիմացիոն ֆիլմեր այս անվանակարգում չեն ընդունվում:

ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
Փառատոնի միակ տարածքը, որտեղ հնարավոր է ներկայացնել լիամետրաժ ֆիլմեր, կինոնորարարություն, վիդեոարթ, ՈՒՐԻՇ ԿԻՆՈ:
* Հատուկ ուշադրության են արժանանում մարդու իրավունքների պաշտպանությանը անդրադարձող ֆիլմերը: 

ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐ
Կարող են ներկայացվել անհատների, փառատոնների կամ նախագծերի կողմից: 

Հայտերի ընդունման կարգը
Հայաստաանի քաղաքացիների հայտագրումն առանց մուտքավճարի է: Ներկայացվող ֆիլմում պարտադիր պետք է նշված լինի ֆիլմի արտադրության տարեթիվը: Ֆիլմը պետք է ունենա անգլերեն ենթագրեր: Ներկայացված ֆիլմը պետք է ավարտված լինի փառատոնից առավելագույնը 2 տարի առաջ:

Ցուցադրման ֆորմատ
Ֆիլմը պետք է ունենա ցուցադրելի որակ, հնչունային կամ ձայնային խոտան ունեցող ֆիլմերը չեն ցուցադրվում: Հայտագրման համար չեն ընդունվում նախօրինակներ կամ գովազդային օրինակներ: 

Որոշումներ
Փառատոնի ընտրում է ֆիլմեր ըստ ներկայացված անվանակարգերի: Փառատոնը պարտավոր է ֆիլմը չընտրելու դեպքում տեղեկացնել հայտագրվողին մինչև փառատոնի պաշտոնական բացումը: Փառատոնից հետո, ֆիլմերը ընդգրկվում են փառատոնի կինոդարանում և կարող են ցուցադրվել շահույթ չհետապնդող ներկայացուցչական ցուցադրություններում: 

Հեղինակային իրավունքներ
Հեղինակը հաստատում է, որ ներկայացված աշխատանքում չի խախտվում 3րդ կողմի հեղինակային իրավունքը: Հեղինակային իրավունքների որևէ խախտման դեպքում փառատոնը պատասխանատվություն չի կրում: 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

ԳԼԽԱՎՈՐ ԺՅՈՒՐԻ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԷԿ ԿԱԴՐ – արձանիկ, տրվում է ՙՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ՚ լավագույն ֆիլմին
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԷԿ ԿԱԴՐ – արձանիկ, դրամային մրցանակ` 100000 դրամ
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ

ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐԻ ԺՅՈՒՐԻ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ – արձանիկ, տրվում է լավագույն ֆիլմին
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՃ ՖԻԼՄ – արձանիկ, դրամային մրցանակ` 200000 դրամ,
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ

ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ ԺՅՈՒՐԻ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ – արձանիկ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄ – արձանիկ, դրամային մրցանակ` 200000 ՀՀ դրամ
ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ

ԶՐՈ ԲՅՈՒՋԵ ֆիլմարտադրության հարթակ
Մեկնարկային դրամական ֆոնդը՝ 500000 ՀՀ դրամ
Հովանովոր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ
«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիա
Հայաստանի անկախ կինոգործիչների ակումբ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ – արձանիկ
Տրվում է հայկական կինոարտադրության առաջընթացին ակնառու ներդրում բերած անհատին:
“ՄԷԿ ԿԱԴՐ” ԿՖՄՓ

Հարցերի և պարզաբանումների համար ակտիվ են փառատոնի ՖԲ էջը՝ https://www.facebook.com/oneshotfest ու աշխատանքային էլ. հասցեն՝ kadrrope@gmail.com

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին