Skip to content Skip to footer

Իմ Մասին
Երկար տարիներ ինձ հետաքրքրել են հյուսիսային երկրները, հիասքանչ հյուսիսային բնապատկերները, այնտեղ ապրող մարդիկ ու նրանց ավանդույթները: Այդ պատճառով Երևանի պետական մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո որոշեցի ուսումս շարունակել Ֆինլանդիայում՝ Սանտա Կլաուսի և հյուսիսային լույսերի երկրում: Երեք տարվա ընթացքում ծանոթացա հրաշալի մարդկանց հետ, ծանոթացա նրանց մշակույթին, տեսա հյուսիսային լույսերն ու վայելեցի Հյուսիսի գրավիչ բնությունը: Հյուսիսային այդ երկրից ստացած տպավորություններս ուզում եմ փոխանցել ձեզ լուսանկարներիս միջոցով:

Լապլանդիաի Մասին
Լապլանդիան Հյուսիսային Եվրոպայի շրջաններից է: Այն տեղակայված է Հյուսիսային բևեռի շրջանում և ձգվում է Նորվեգիայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի տարածքով և Ռուսաստանի Կոլա թերակղզով: Լապլանդիա անունը ստացել է այդ շրջանի տեղաբնիկ Սաամի (Լապ) ժողովրդից, որոնք արդեն մի քանի հազարամյակ ապրում են այնտեղ ու իրենց ապրուստը վաստակում հյուսիսային եղջերուներ պահելով, որն ամենատարածված զբաղմունքն է Լապլանդիայում:

Ձկնորսություն Սառույցի Վրա
Ֆինլանդիայում ազատ ժամանակն անցկացնելու ամենատարածված տարբերակը ձկնորսությունն է սառույցի վրա: Այդօրինակ ձկնորոսության շրջանը մեկնարկում է ուշ ձմռանը, երբ լճերը սառցապատվում են, օրերն էլ՝ երկարում: Այդ ընդարձակ սառցապատ լճային տարածքներում ձկնորսները կարող են վայելել մտքի և բնության այնպիսի խաղաղություն ու ներդաշնակություն, ինչպիսին միանգամայն դժվար է գտնել աշխարհի մեկ այլ բնակավայրում:

Աննա Բաղդասարյան