Skip to content Skip to footer

Սփոլիան լատիներեն բառ է, որը նշանակում է <<թափոններ>>: Այն գործ է ածվում նկարագրելու այն արվեստի և ճարտարապետական աշխա-տանքները, որոնք պատրաստվել են հին աշխա-տանքներից վերցված նյութերով:
Վիքիփեդիա
Ելնելով այն գաղափարից, որ պատմությունը մեզ է հասնում մեկնաբանության ենթակա ֆրագմենտներով, <<Սփոլիա – Լուռ Ասք>>-ը նպատակ ունի հետաքննել նյութերի ձեռքբերումն ու իրերն ու հավաքված պատկերները նոր աշխատանք ստեղծելու համար օգտվելու գաղափարը, միաժամանակ անդրադառնալով հակասություններին, որոնք առակա են ամբողջի և ֆրագմենտի, նյութի և իմաստի, ինչպես նաև ստեղծագործական պոտենցիալի և ֆրագմենտների, հետքերի ու մնացորդների միջև:
Օգտվելով հնագիտական ուսումնասիրության ու ճարտարապետական վերակառուցման հետ առնչվող գործընթացներից, տեղում հավաքված արխիվը, էլեմենտներն ու նյութերը ներգրավվել են ոչ միայն որպես փաստագրության և ուսումնասիրության միջոցներ, այլ նաև որպես նոր գեղարվեստական բառապաշարի մղիչ և քաջալերող, խթանելով բազմակի մեկնաբանություններ, որոնց հետևանքով նաև կբացվեն առավել հավանական արտահայտչաձևեր:
Այլ ՙԻրականություններ՚ առաջադրելով հանդերձ, սրանք որոշակիորեն տարբերվում են հիփեր-ռեալիստական կոնցեպցիայից (Ժան Բոդրիյարի մեկնաբանությամբ): Նրանք որպես իրականը ինքնության իդիալականացված տարբերակով փոխանակող չեն աշխատում: Նրանք նպատակ ունեն խթանել այլընտրանքային հասարակա-քաղաքական տեղական կոնտեքստների ընկալումները ժամանակի ընթացքում բազմաժողովուրդ միջ-մշակութային համայնապատկերում, որոնք նստած են թե պատմական և թե սովորական առօրյա փորձի մեջ:
Բազմակի մեդիաներում կրկնվող նեկայացված աշխատանքը, շերտավորված, իրար հանդիպող ռազմավարությունները, որոնք պարբերապար բացահայտող և թաքցնող բնույթ ունեն, մի կողմից մշուշոտ են, անպարզ, իսկ մյուս կողմից իրար են խառնում, անցյալ, ներկա և ապագա իրականությունն ու հորինվածքը:
Մի կերպ պատմությունը վերածվում է մի կառույցի, որը կառուցման ընթացքում է…