Skip to content Skip to footer

Ինտեր մշակութային տարածք


… Նարեկ Ավետիսյանի Post-factum-ը համահունչ է այն ընդհանուր տենդենցիաներին, որոնք իրական են այսօրվա արվեստի աշխարհում: Նշանային համակարգի ընտրությունը, որի միջոցով արվեստագետը փորձում է կապ հաստատել, մեզ համար դառնում է ավելի ու ավելի անհրաժեշ, որովհետև համապատասխանում է մարդու զարգացման տենդենցնեին, մոտիվներին՝ մասնավորապես, և հոգևոր մշակույթային զարգացման կարիքներին՝ ընդհանրապես: Ավելին, համապարփակ, իրապես համամարդկային հնչեղություն ունեցող Նարեկ Ավետիսյանի նախագիծը, որը հաշվի է առնում և անձնականը, և համամարդկայինը, հավասարապես ՙաշխատում՚ է և մեկի և մյուսի հետ: Արվեստագետը փորձում է ստեղծել post-արվեստային վիճակ: Մենք տեսնում ենք բացահայտ արտիստական ժեստ, բայց միևնույն ժամանակ արվեստային իրավիճակից դուրս գալու ցանկություն Նա փնտրում է տարբերկներ, պահպանելով ՙբացառիկ՚ գաղափարը:


Արվեստագետի ստեղծագործություններում մենք ականատես ենք լինում մոտիվի և իմաստի միջև զարմանալի մի խզման: Նկարիչը միշտ հետապնդել է սահման խախտելու և այն անցնելու միտումը: Post-factum-ը այդ տենդենցների արտահայտություններից մեկն է միայն: Տարբեր տեխնիկական միջոցների օգտագործումը իրականացնում է ընդհանուր շարժման հետևողական ընթացքը: Նախագծում ուրվագծվում է ՙերկու անվերջությունների՚ գաղափարը: Առաջինը, դա անվերջ ընդհատվածության, իսկ երկրորդը անընդհատականության գաղափարներն են: Այստեղ մենք գործ ունենք արվեստագետի այնպիսի մի ցանկության հետ, որով նա փորձում է ընդգրկել համայն մարդկությունը այս շարժումների մեջ ներառյալ մեզ հանդիսատեսին: Ամեն մի անհատականություն ընդգրկում է այս լայնածավալ համաստեղային շարժման մեջ, որում ամեն ոք , չհրաժարվելով սեփական ինքնությունից, դառնում է դինամիկ, զարգացող, տոտալ ընդհանրության, և կոլեկտիվ կրքի մի մասնիկ:


Post-factum-ը անվերջությունը դիտարկում է ինչպես չտրոհվող կետ: Միևնույն ժամանակ նախագծում մենք հայտնաբերում ենք ակտուալ անընդհատությունների դիտարկում: Այսպիսի անընդհատությունները ունեն կետային և վեկտորային սկզբունք, որի պատճառով էլ երբ միաուղղված անվերջությունները համեմատվում են, պարզվում է, որ նրանք հավասար են միմիանց նկատմամբ ապագայում: Արվեստագետի պատասխանը այստեղ մեկն է ամեն մի անվերջություն հավերժ է, իսկ հավերժությունները հավասար անընդհատություններ են: Բայց նրանք հավասար տարիքի չեն, որովհետև այն հավերժությունը որի ակտուալ տրոհունը սկսվել է ավելի վաղ, անցյալի շնորհիվ, հաշշվում է ավելի երկար ժամանակով: Նրանց ապագայի ժամանակները հավասար են: Եվ եթե տվյալ կոնտեքստից ելնելով անենք եզրակացություններ, որոնք էլ մասնավոր գործելակերպ համարվի արվեստագետի նախագիծը, ապա Post-factum-ը ներկայանում է մեզ ինչպես հսկայական խնդրի միայն մեկ հատված, որը միաժամանակ գտնվում է Վենետիկում և Հայաստանում, և այնտեղից, Հայաստանից, ուղղվում է տիեզերք:
Այն մեկ աստիճան է, որն ուղղված է ՙԱբսոլյուտի՚ գագաթին՚:


Ստեփան Վերանյան
Հայկական տաղավարի համադրող
Վենետիկի 48-րդ արվեստի Բիենալեում